Տիխանովսկայան սադրանք է համարել Բելառուսում պետական հեղաշրջման փորձի մասին հաղորդագրությունները


15:56 , 18 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Բելառուսում ռազմական հեղաշրջման փորձի և նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սպանության մասին տեղեկությունը սադրանք է, հայտարարել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, գրում է lenta.ru-ն։

«Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հապճեպ եզրակացություններից և որոշումներից, որոնք կարող են վնաս հասցնել Բելառուսի ազգային շահերին, ինքնիշխանությանն ու անկախությանը»,- ասված է նրա հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Տիխանովսկայան հանդես է գալիս երկրում քաղաքական ճգնաժամը բանակցությունների ճանապարհով լուծելու և արդար ընտրություններ անցկացնելու օգտին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ