ՆՓ-ն խոստանում է իրականացնել նաև` հայկական բանակը վերացնելու Ադրբեջանի ու Թուրքիայի վաղեմի երազանքը. Դերենիկ Մալխասյան


14:38 , 18 ապրիլ, 2021
Որ սկսել է հայտարարել, թե ժամկետային զինծառայության ժամկետը պետք է կրճատենք, քննարկում ենք, որ «ժողովուրդ ջանը» ծառայի 5 տարին մեկ 3 ամսով և այլն, հատուկ նպատակով է անում, հասկանում է, որ «ժողովուրդ ջանի» մոտ բանակ ծառայելու թեման հեչ պոպուլյար չէ ու բանակում չծառայելու կուտը հավեսով տալիս է:
Փաստորեն, ՆՓ-ն խոստանում է իրականացնել նաև` հայկական բանակը վերացնելու Ադրբեջանի ու Թուրքիայի վաղեմի երազանքը:
Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հեքիաթը չպատմել, ՆՓ-ն քանդելուց բացի այլ բանով չի կարող զբաղվել, ուր մնաց պրոֆեսիոնալ բանակ ստեղծի, որի անհրաժեշտությունը մեր իրավիճակում խիստ վիճելի է: