1,7 մլրդ դոլար․ Իսրայելն ու Հունաստանը պաշտպանության ոլորտում խոշոր համաձայնագիր են ստորագրել


13:29 , 18 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Իսրայելը և Հունաստանը պաշտպանության ոլորտում խոշորագույն համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային պատրաստության միջազգային կենտրոնի ստեղծում, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է Arab News-ը։

«Համաձայնագրի գումարը կազմում է շուրջ 5,5 մլրդ շեկել (շուրջ 1,7 մլրդ դոլար) և նախատեսում է 22 տարվա ընթացքում Elbit Systems ընկերության կողմից Հունաստանի ռազմաօդային ուժերի համար թռիչքային պատրաստության միջազգային կենտրոնի ստեղծում ու շահագործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ