Կան որոշ պաշտոնյաներ, որոնք ձեւախեղված պատկերացումներ ունեն իրենց կարգավիճակի վերաբերյալ. Արման Թաթոյան (Video)


13:11 , 18 ապրիլ, 2021

News.am-ը գրում է․

Այն ինչ տեղի է ունենում Բարձրագույն դատական խորհրդի շուրջ՝ այդ գործընթացին հետեւում եմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարեցմանը։

Լրագրողի այն դիտարկմանը, թե իշխանությունները ԲԴԽ-ից հետո կանցնեն ՄԻՊ-ին՝ պաշտպանը նշեց. «ԲԴԽ-ի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին առնչվող այս պահին որեւէ պրոցես չի ընթանում։ Եթե կլինի դիմում կամ հարց կբարձրացվի կոնկրետ պաշտպանության հարցով՝ կզբաղվենք այդ հարցով իհարկե։ Մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իր գործառույթը Սահմանադրական երաշխիքներով պաշտպանված ինստիտուտ է»։

Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը իրականացնում է իր լիազորությունները. «Եվ ինձ համար նշանակություն չունի՝ ով ինչպես է ընկալում։ Ես չեմ աշխատում՝ ինչ-որ մեկին դուր գալու համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ