Հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել է


00:45 , 18 ապրիլ, 2021

Ապրիլի 16-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխի ջնջխված, պատռված, արնահոսող վերքեր, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ, արնազեղումներ, ձախ նախաբազկի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխվել Գյումրու 39-ամյա մի բնակչի։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել էր, որ տղամարդն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տուժածին վնասվածքնները պատճառել է 47-ամյա տղամարդը, որը նույն օրը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։