Ավելի քան հարյուր երեխաներ դուրս կբերվեն Սիրիայի հակամարտության գոտիներից


23:45 , 17 ապրիլ, 2021

Սիրիայի հակամարտության գոտիներում գտնվող 120 երեխաների դուրս կբերենք այնտեղից: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան:

Նա հայտնել է, որ երեխաների փաստաթղթերն արդեն պատրաստ են և մոտ ժամանակներս իրենք կգնան երեխաների հետևից:

«Հիմա այն փուլն է, երբ երեխաներին վերադարձնելու աշխատանքն իրականացվում է լավ տեմպերով: Իհարկե, դա կարող է  ընդհատվել այդ տարածքներում անկանխատեսելի դեպքերով պայմանավորված:

Մենք 120 երեխայի փաստաթղթեր ենք պատրաստել, սակայն չգիտենք, թե քանիսին կկարողանանք գտնել ճամբարի տարածքում: Իհարկե, իմ սիրտը ցավում է դրա համար»,- ասել է Կուզնեցովան:

Նրա խոսքով՝ այս պահին չկան երաշխիքներ ռուս երեխաներին հայրենիք վերադարձնելու համար: