00:41 , 13 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Չինաստանի հեղինակավոր Սինհուա գործակալությունը սխալմամբ կայքում պոռնոֆիլմից կադրեր է տեղադրել` դրանք ներկայացնելով որպես մահապատիժ:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ 38 նկարից բաղկացած ֆոտոշարքում, որն իբր արվել է ՍՄՆ-ում մահապատժի ժամանակ, ներկայացված է աղջիկ, որը կապված է անկողնուն:
Սակայն հետագայում պարզվել է, որ դա ոչ թե մահապատժի տեսարաններ են, այլ «Մահաբեր ներարկում» պոռնոֆիլմից կադրեր:
Նշվում է, որ կադրերը արագորեն հեռացվել են լրատվականի էջից: