Թուրք-փաշինյանին դիմավորողներ, երբևէ զգացե՞լ եք, թէ ինչ է զգում որդեկորույս մայրը, երբ Եռաբլուրում հանդիպում է 2 վարդի փունջը ձեռքին կնոջ, ու կռահում, որ 2 որդի կորցրած իր բախտակիցն


21:28 , 17 ապրիլ, 2021

Կարդացի հզոր հրամանատարի քրոջ Նանե Արզումանյանի գրառումը ու ակամայից նորից ուզեցի դիմեմ ձեզ այ..., որ դիմավորում եք այդ թուրքին. կյանքներիդ մեջ զգացե՞լ եք, թէ ինչ է զգում փաշինյան թուրքից դավաճանված ու որդի կորցրած հայ մայրը, քույրը, եղբայրը, հայրը։ Թե ինչ է զգում այն մայրը, ում որդուն 73 հոգանոց խմբով երգելով, պարելով ուղղորդել են գրավյալ տարածք, թե ինչ է զգում որդեկորույս մայրը, երբ Եռաբլուրում հանդիպում է մի տիկնոջ, որի ձեռքին երկու վարդի փունջ կա, ու ակամայից կռահում, որ երկու որդի կորցրած իր բախտակիցն է։ Վազում ու մի պահ ոգևորված ու մոռացած իր կարգավիճակի մասին, փորձում ուժ տալ, չիմանալով ինչ ուժի մասին է խոսքը ։ Չէ՜, չէք զգացել, դա վկայում է ձեր լկտի պահվածքը, բայց ցանկանում եմ զգաք. սա անեծք չի, պարզապես ցանկությունն։

Ուշքի եկեք...