Աֆղանստանում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ոստիկաններ են մահացել


18:34 , 17 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է.

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում՝ Հերատ նահանգում անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք ոստիկան է մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունից հետո «Թալիբան» շարժման զինյալները հարձակում են իրականացրել:

Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ այլ նահանգներում ևս հարձակումներ եղել են թալիբների կողմից, սակայն դրանցից ուժայիններ չեն տուժել: