Փաշինյանը խուսափել է Եղեգնաձոր մտնելուց, հիմնականում եղել է Զառիթափում


17:07 , 17 ապրիլ, 2021

Hraparak.am-ը գրում է.

Փաշինյանն այսօր մարզային հերթական շրջայցի շրջանակում այցելել է Վայոց Ձորի մարզ։ Մենք գրել էինք, որ մարզպետարանից գաղտնի էին պահում ,թե կոնկրետ որ համայնքներում է լինելու վարչապետը, իսկ նրա մամուլի խոսնակը չէր արձագանքում զանգերին։

Մենք տեղեկացանք,որ Փաշինյանը հիմնականում եղել է Զառիթափում, որում ընդգրկված են 9 գյուղեր ։ Փաշինյանը չի եղել ոչ Եղեգնաձորում, ոչ Վայքում։

Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանին զգուշացրել են, որ մարզի այլ հատվածներում իրեն դեմ արտահայտվողները շատ են, ուստի ոչ ցանկալի իրավիճակներից խուսափելու համար պետք չէ այցելել մարզկենտրոն։