Շչերբակովան հաղթեց ազատ ծրագրում․ պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի հավաքականը հաղթեց Աշխարհի թիմային առաջնությունը


16:23 , 17 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

Աշխարհի չեմպիոն Աննա Շչերբակովան հաղթել է Օսակա քաղաքում ընթացող աշխարհի թիմային առաջնությունան ազատ ծրագիրը:

Ռուսաստանցի գեղասահորդը հավաքեց 160,58 միավոր: Երկրորդը ճապոնացի Կաորի Սակամոտոն 150.29) էր, երրորդը` Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ելիզավետա Տուկտամիշևան (146.23):

Շչերբակովան նաև առաջինն էր կարճ ծրագրում՝ սահմանելով 81,07 միավորի անձնական ռեկորդ:

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի հավաքականը հաղթեց Աշխարհի թիմային առաջնությունը ՝ ութ ծրագրերի արդյունքով վաստակելով 125 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը (110), երրորդը` Ճապոնիան (107):

Հիշեցնենք, որ տղամարդկանց մենասահքի երկու ծրագրերում հաղթել էր Ռաֆայել Հարությունյանի սանը՝ աշխարհի եռակի չեմպիոն Նաթան Չենը։