Armsport.am-ը գրում է.
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ մինչ 2027 թվականը:
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ նոր պայմանագրով բրազիլացու աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը երկարաձգելու մասին պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա առաջիկա օրերին:
Երեկ Նեյմարը ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող:
Այս մրցաշրջանում Նեյմարը 6 գոլ է խփել Լիգա 1-ի 13 խաղում, ինչպես նաև 6 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի 7 խաղում: