Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է


10:40 , 17 ապրիլ, 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։
Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։