Էս ողջ ընթացքում ընտանիքը սպասում էր իրենց էրեխու վերադարձին, բայց ապրիլի 8-ին ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տալիս. հաստատվում է Էրիկի մահվան լուրը


00:23 , 17 ապրիլ, 2021
18-ամյա Էրիկ Մխիթարյանը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր։ 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ջրականում էր ծառայում։
Ընտանիքի հետ վերջին անգամ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից: Հետո հարազատները ադրբեջանական վիդեոներում տեսնում են իրենց որդուն՝ գերեվարված։
Էս ողջ ընթացքում ընտանիքը սպասում էր իրենց էրեխու վերադարձին, բայց ապրիլի 8-ին ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տալիս. հաստատվում է Էրիկի մահվան լուրը: Նրա դին գտել էին որոնողական աշխատանքների ժամանակ:
Էս ա մեր թշնամին, ում հետ մեզ համառորեն ուզում են բարեկամացնել իմքայլական թուրքերը։ Էս ա մեր թշնամին, ով սպանում ա գերի ընկած անզեն հայ զինվորին, ով անգամ չէր հասցրել նորմալ հասկանալ, թե ինչ է զինվորական ծառայությունը։ Էս ա մեր թշնամին, ով սպանում ա գերուն, հետո դին տանում, թողնում որոնողական աշխատանքների վայրում։
Նիկոլ Փաշինյան
, էս տղու տեղը որ աշոտիկդ լիներ, հիմա վաղուց հետ էիր բերել չէ՞։ Անարդար ա, որ լոռեցի էս տղեն սպանվեց գերության մեջ, իսկ քո լակոտները սաղ օրը կաֆեներում քցած են։