Հալեպում հայ զինծառայողը զոհվել է մայիսի 20-ին, իսկ ծնողները դրա մասին իմացել են միայն օգոստոսի 10-ին


01:06 , 13 օգոստոս, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Սիրիայի Հալեպ քաղաքում ծառայող, ծնունդով Գամիշլիից հայազգի Մասիսի Խաչատուրյանը մահացել է մայիսի 20-ին, սակայն ծնողները նրա մահվան լուրն իմացել են միայն օգոստոսի 10-ին:

 

Այս մասին yerakouyn.com-ին հայտնել են Գամիշլիի աղբյուրները:  Նա ունի 7 եղբայր և 2 քույր: 
Այսօր նրա մարմինը պետք է Դամասկոսից տեղափոխեն Գամիշլի: Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին: Մասիսը Գամիշլիի ՀՄԸՄ ֆուտբոլային ակումբի անդամ էր: