Փրկարարները Սևանա լճում նկատել են խեղդվող երեխա


22:54 , 12 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Օգոստոսի 12-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները նկատել են խեղդվող երեխա:
 

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նրանք անվնաս ափ են դուրս բերել Բելոռուսի Հանրապետության քաղաքացի Դ. Մ.-ին (ծնվ. 2000 թ.) և տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն: