Բաքվում բացված«պուրակը» հաստատում է Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի քաղաքականության փաստը. ՄԻՊ


18:34 , 15 ապրիլ, 2021

News.am-ը գրում է․

Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից:

«Այն բացվել է Բաքվում` առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ:

Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը»,- ասված է հաղորդագրության մեջ: