Aysor.am-ը գրում է.
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Ռուբեն Վարդազարյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց՝ չի ցանկանում խոսել այս թեմայով։
«Որևէ մեկնաբանություն չեմ տալիս, կներեք», - ասաց Վարդազարյանը։
Ըստ օրենքի՝ գործ հարուցելուց առաջ նախաքննության մարմինը պետք է ստանա ԲԴԽ համաձայնությունը։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն Aysor.am-ին ասաց, թե Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը չեն ստացել։
«Մեզ ուղարկված գրությունից, որքան հասկացել եմ, գործառութային խնդրով չի հարուցված, այսինքն՝ այս դեպքում դատախազության համաձայնություն պետք չի», - ասաց Բեքմեզյանը։
Նա դեռ մանրամասն չի ծաոթացել գործի նյութերին, երեկ երեկոյան են իմացել այս մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: