18:36 , 12 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
«Ներազգային ազատագրական շարժումն» այսօր ԿԳ նախարարության մոտ նորից հանդես եկավ պահանջով՝ կասեցնել ռեկտորների խորհրդի կողմից բարձրագույն կրթական հաստատությունների ուսման վարձավճարների 80-ից 200 հազար դրամ բարձրացումը: Նրանք պահանջում են հանդիպում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, որն արձակուրդից կվերադառնա վաղը:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ ԿԳՆ ներկայացուցիչը ակտիվիստների հանդիպմանը փոխանցել է նրանց, որ նախարարը պատրաստակամ է ակտիվիստների հետ քննարկելու հիմնական պահանջները, սակայն ակտիվիստները մերժել են՝ պահանջելով, որ նախարարն անձամբ իջնի և հարցը քննարկի հրապարակավ: Ակտիվիստներն ասել են, որ վաղը նորից ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից նաև հայտնեցին, որ նախարարի առաջարկը ուժի մեջ է, և երբ ակտիվիստները կհստակեցնեն իրենց պահանջները, կարող են կլոր սեղանի շուրջ հանդիպել նախարարի հետ և քննարկել ակտիվիստների առաջարկություններն ու պահանջները: Ակտիվիստները որևէ նամակ չեն փոխանցել նախարարին, ասել են, որ նամակն արդեն փոխանցել են վարչապետին:
Ներազգային ազատագրական շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպում կարծես թե կա արդեն, որ նախորդ ակցիայի ժամանակ փոխնախարարը հանդիպել է իրենց հետ, տվել իր բջջայինի հեռախոսահամարը և ասել, որ ցանկացած ժամանակ կարող ենք հանդիպել: