Արցախի նախագահն ընդունել է Երևանի քաղաքապետին․ քննարկվել են Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր


11:47 , 15 ապրիլ, 2021
Ապրիլի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: