Կատարալ լրտես. ռոբոտ-փոշեկուլին սովորեցրել են «գաղտնալսել» մարդկանց


22:45 , 15 ապրիլ, 2021

Սինգապուրցի գիտնականներն իրենց ամերկացի գործընկերների հետ մշակել են փոշեկուլի նոր մոդել, որն ունակ է ճանաչելու իրեն շրջապատող ձայները։ Պարտադիր չէ, որ դրա վրա բարձրախոս տեղադրված լինի։ Բավական է լիդարի և լազերային ճառագայթի առկայությունը, որպեսզի հաշվարկվի վիբրացիան, մշակվի և անհատականացվի։ Իսկ լիդարն անհրաժեշտ է մինչև առարկաները գտնվող հեռավորությունը չափելու համար։ Լրտեսական նորարարությունը ցուցադրվել է SenSys 2020 կոնֆերանսի ընթացքում։

Երկար ժամանակ մշակված տեխնոլոգիաների օգնությամբ այսօր հնարավոր է ձայնի լսումը ռոբոտի կողմից առանց բարձրախոսի։ Միակ դժվարությունն այն է, որ հարկավոր է բավականին թանկարժեք գործիքներով զինել ռոբոտին և օժտել դրան վիզուալ կոնտակտով այն վայրի հետ, որտեղ տեղի է ունենալու «լսումը»։ Երբ փոշեկուլը ճանաչի անհրաժեշտ վիբրացիաներն ու տվյալները, կսկսի դրանք ֆիլտրել անպետք աղմուկից։ Արդյունքում հավաքվում է յուրահատուկ «փաստաթուղթ», որը հնարավոր է կրկին վերածել ձայնի։

Նման փոշեկուլը կարժենա մի քանի հարյուր դոլար։ Գիտնականներն արդեն փոշեկուլը փորձարկել են, և այն իրեն արդարացրել է։ Փոշեկուլը կարողանում է ճանաչել թվերը, խոսող անձի սեռը։