Մարգարիտա Սիմոնյանը մայր է դարձել


19:38 , 12 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

"Russia Today" հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այս գիշեր բալիկ է լույս աշխարհ բերել: Երեխայի քաշը 3 կգ 335 գրամ է, հասակը` 49 սմ: 

 Ինչպես պատմել է երջանիկ մայրիկը, նորածին Մարիանան «քնում է, ուտում, լաց լինում, ծիծաղում, բարևներ փոխանցում»: Ինքը` Մարգարիտա Սիմոնյանն իրեն լավ է զգում և փոքրիկի հետ առայժմ գտնվում է հիվանդանոցում: 

 Նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը  2005 թվականից  "Russia Today" հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն է: Նա նաև Թինա Կանդելակիի հետ НТВ հեռուստաալիքով վարել է «Երկաթե լեդիներ» հաղորդումը: Թոք-շոուի պրեմիերան կայացել է 2013թվականի փետրվարին: