«Հրապարակ»․ Փաշինյանը խոստովանեց, որ հայկական բանակ՝ որպես ինքնուրույն միավոր, չի լինելու


09:47 , 15 ապրիլ, 2021

«Երեկվա ելույթի կարևոր արձանագրումներից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանեց, որ հայկական բանակ՝ որպես ինքնուրույն միավոր, չի լինելու, և որ Հայաստանի բանակը Ռուսաստանի բանակի ներքո է «բարեփոխվելու»։

«ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական դաշինքն է։ Քննարկում ենք ռուսական ռազմաբազայի հնարավորություններն ընդլայնելու հարցը և Սյունիքում ռազմաբազայի հենակետ ստեղծելու հնարավորությունը»,- նշեց Փաշինյանը։

Ի դեպ, երեկ նա նիստի ընդմիջումներն անցկացնում էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում, քանի որ Արարատ Միրզոյանը, ինչպես հայտնի է, Հայաստանում չէ, գործուղվել է Սանկտ Պետերբուրգ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։