19:21 , 12 օգոստոս, 2013
Doctors.am-ը գրում է.
Մասնագետների կարծիքով՝ սենյակի պատերի գույնը կապված է քնի որակի հետ: Օրինակ՝ կապույտ գույնը հանգստացնում է (մարդն այդպիսի սենյակում միջինում քնում 7 ժամ 52 րոպե):
Մասնագետներն այսպիսի եզրակացության են եկել 2000 տների վերլուծությունից հետո: Ինչպես պարզվեց՝ հանգիստ երագները՝ դեղինը, կապույտը, կանաչը, նպաստում էին առողջ քնին:
Ինչ վերաբերում է մանուշակագույնին, ապա մարդիկ այդպիսի սենյակում միջինը քնում էին 5 ժամ 56 րոպե: Ամենայն հավանականությամբ, այդ գույնը խթանում է ուղեղի ակտիվությունը: Դարչնագույն պատերի դեպքում կարելի է քնել 6 ժամ 5 րոպե, մոխրագույն պատերի դեպքում՝ 6 ժամ 12 րոպե:
Կանաչ պատերով սենյակում մարդը քնում է 7 ժամ 36 րոպե, դեղին սենյակում 7 ժամ 40 րոպե, արծաթագույն սենյակում 7 ժամ 33 րոպե, նարնջագույն սենյակում 7 ժամ 28 րոպե, կարմիր սենյակում 6 ժամ 58 րոպե և ոսկեգույն սենյակում 6 ժամ 43 րոպե: Ի դեպ, ինչպես ցույց են տալիս հետազոտոթունները՝ ավազային երանգներ ունեցող սենյակում քնող զույգերը շաբաթական միջինը երեք անգամ են սեքսով զբաղվում, իսկ ահա կարմիր սենյակում քնող զույգերը՝ շաբաթական ընդհամենը մեկ անգամ: