19:47 , 12 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Սեչժոնի կառավարական համալիրում, բացի օդորակիչների համակարգի աշխատանքի դադարեցումից, էներգախնայողության նպատակով կանջատեն նաև վերելակները:
Այդ միջոցառումները ձեռնարկվել են երկրի առևտրի, արդյունաբերության ու էներգետիկայի նախարարության խնդրանքով:
Նախարարությունը հայտարարել է, որ տվյալ ռեժիմը կգործի մինչև չորեքշաբթի՝ կապված այն բանի հետ, որ էլեկտրաէներգիայի օգտագործումը երկրում կարող է հասնել պիկի, հաղորդում է Interfax-ը:
Անցած շաբաթ Կորեայի Հանրապետության իշխանությունները հանդես եկան նախազգուշացմամբ, որ հնարավոր են էլեկտրաէներգիայի խափանումներ: Պատճառը երկրի ամբողջ տարածքում աննախադեպ շոգերն են: