21:58 , 14 ապրիլ, 2021ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Ողջույնի խոսքում ԱԳ փոխնախարարը ընդգծեց նման հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք խթանում են Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև սերտ համագործակցությունը և պարբերական փոխշփումները»,- ասված է հաղորդագրությունում: