20:20 , 12 օգոստոս, 2013Ճիշտ սնունդը միայն օգտակար մթերքներ օգտագործելը չէ: Մաքիմալ առողջ մարմին ունենալու համար պետք է հաշվի առնել նաև, թե օգտագործվող մթերքներն ինչպես են փոխազդում միմյանց հետ: Իմանալով, թե ինչպես ճիշտ համադրել մթերքները, Դուք կարող եք նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, բարձրացնել Ձեր օրգանիզմի դիմադրողականությունը և բարելավել մաշկի վիճակը: Ստորև Դուք կգտնեք մթերքների 25 առավել օգտակար համադրությունները:
1. Տապակած ծնեբեկ` մանրեցված պարմեզանով

Ծնեբեկն ինուլինի (սննդային մանրաթելեր, պատասխանատու են օրգանիզմում օգտակար բակտերիաների համամասնության համար մարսողության ժամանակ) հրաշալի աղբյուր է հանդիսանում: Պարմեզանը պանրի տեսակ է, որը հարուստ է կալցիումով, որ շատ օգտակար է ոսկորների համար: Այս երկու օգտակար մթերքները շատ լավ համադրություն են ստեղծում, քանի որ նպաստում են ստամոքսի առողջությանը և ամրացնում են ոսկրերը:
2. Ավոկադո սալսա սոուսի մեջ

Դուք թեթև նախուտե՞ստ եք փնտրում, որը Ձեզ էներգիայով կլցներ և միևնույն ժամանակ յուրահատուկ կլիներ: Փորձեք ավոկադոն սալսա սոուսի մեջ: Քանի որ սալսա սոուսն արդեն ինքնին շատ օգտակար է, այսպիսի համադրությունը կապահովի հակաքաղցկեղային լիկոպինի քառակի ավելի շատ քանակություն և մոտ եռակի անգամ դիմադրողականությունը բարձրացնող բետա-կարոտին:
3. Ձվաձեղ բրոկկոլիով և պանրով

Ուտեստը հարուստ է վիտամին D-ով և կալցիումով: Այս մթերքները նպաստում են ոսկորների ամրեցմանը: Դեղնուցների մեջ առկա վիտամին D-ն օգնում է օրգանիզմին յուրացնել բրոկոլլիումը և պանրում եղած կալցիումը: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն նպաստում է ոչ միայն ողնաշարի ամրապնդմանը, այլև կանանց նախադաշտանային շրջանում պակաս դյուրագրգիռ է դարձնում:
4. Սեխը յոգուրտով

Վիտամին А, որը պարունակում է սեխը, նպաստում է վիրուսների հանդեպ դիմադրողականության ձևավորմանը: Սակայն, երբ այն համադրում ենք ցինկով հարուստ կերակուրների հետ (օրինակ` յոգուրտ), այն օգնում է օրգանիզմին 100%-անոց օգուտ քաղել սննդարար նյութերից:
5. Երկաթով հարուստ եգիպտացորենի փաթիլներ և մեկ բաժակ նարնջի հյութ 
Երկաթով հարուստ եգիպտացորենի փաթիլների օգտագործումը Ձեզ էներգիայով է լցնում: Ավելացրեք դրան մեկ բաժակ նարնջի հյութ և ստացեք մի համադրություն, որը վեց անգամ մեծացնում է յուրացվող երկաթի քանակությունը:
6. Ազնվամորի սև շոկոլադով

Սև շոկոլադը հայտնի է նրանով, որ առողջության համար պարունակում է բավականին շատ օգտակար նյութեր: Համադրեք այն ազնվամորու հետ և նաև կստիպեք Ձեր սրտին ժպտալ. այս համադրությունը մեծացնում է շոկոլադի անտիօքսիդանտ հատկությունները:
7. Էդամամե և միսո-ապուր

Էդամամեն կամ սոյան պարունակում է հատուկ նյութեր, որոնք նպաստում են օգտակար բակտերիաների առաջացմանը: Խառնելով էդամամեն այնպիսի ֆերմենտացված ուտելիքի հետ, ինչպիսին է միսո-ապուրը, մենք կնպաստենք ստամոքս – աղիքային վարակների նվազեցմանը և կբարելավենք մարսողությունը:
8. Սպանախ և ավոկադո

Սպանախը լի է լյուտեինով և վիտամին A-ով, որոնք օգնում են պաշտպանել աչքերը հիվանդություններից: Ավելացնելով սպանախին ավոկադո, Դուք ոչ միայն ավելացնում եք լյուտեին և վիտամին A, այլև ապահովում եք օրգանիզմը առողջարար ճարպերով, որոնք հարկավոր են սննդարար նյութերը յուրացնելու համար:
9. Պարֆե հունական յոգուրտից, շոկոլադից, հունական ընկույզից և վայրի հապալասից

Հաշվի առնելով այն օգտակար նյութերը և վիտամինները, որոնք պարունակում են յոգուրտը, ընկույզն ու վայրի հապալասը, զարմանալի չէ, որ դրախտային հաճույքներով լի այս քաղցր բաժակը ոչ միայն կուրախացնի Ձեր համային ռեցեպտորներին, այլև շատ սննդարար կլինի ողջ օրգանիզմի համար:
10. Կանաչ թեյ լիմոնով

Ավելացրեք կիտրոնի հյութը կանաչ թեյի մեջ, և այդ դեպքում օրգանիզմում վեց անգամ կավելանա կատեխինի քանակությունը (անտիօքսիդանտ, որը շատ կարևոր է սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար):
11. Լոլիկներ և ձիթապտղի յուղ

Լոլիկները լիկոպինի հիմնական աղբյուրներից են: Դա հզոր անտիօքսիդանտ է, որը կարող է կանխարգելել արևային ճառագայթների պատճառած վնասները: Որպեսզի լոլիկներից առավելագույն օգուտ քաղեք, ավելացրեք ձիթապտղի յուղ: Ձիթապտղի յուղում եղած առողջ ճարպերն օգնում են լիկոպինին ավելի լավ յուրացվել օրգանիզմի կողմից:
12. Մեկ թեյի գդալ գետնանուշի կարագ և մի բաժակ կաթ

Կաթի հետ խմելով սրտանոթային համակարգի համար հագեցված ճարպեր, որ պարունակում է գետնանուշի կարագը, Դուք օգնում եք Ձեր օրգանիզմին յուրացնել վիտամին D–ն:
13. Ամբողջական ցորենի հատիկներից պատրաստված հաց և գետնանուշի կարագ

Գետնանուշի կարագը լավ համադրություն է ոչ միայն կաթի հետ: Փորձեք քսել այն մի կտոր ամբողջական ցորենի հատիկներից պատրաստված հացի վրա՝ սպիտակուցի յուրացումը հեշտացնելու համար:
14. Գետնանուշի կարագ և կտրատված ազնվամորի

Փորձեք գետնանուշի կարագի և կտրատված ազնվամորու հիասքանչ համադրությունը, որը հարուստ է սպիտակուցներով, վիտամին E-ով և C-ով: Այն կանխարգելում է դեղին նյութի դեգեներացիան (այդ պրոցեսը տեսողության կորստի հիմնական պատճառն է):
15. Տապակած խոզի միս բրյուսելյան կաղամբով

Խոզի մսի ամենակարևոր բաղադրիչը սելենն է՝ հակաքաղցկեղային անտիօքսիդանտ: Տապակած խոզի միսը բանջարեղենների հետ մոտ 13 անգամ մեծացնում է այդ նյութի էֆեկտիվությունը:
16. Կարմիր լոբի ձիթապտղի յուղով

Մթերքների այս հետաքրքիր համադրությունը հարուստ է սննդային մանրաթելերով և օմեգա-9 ճարպային թթուներով, որոնք փակում են քաղցի զգացումը:
17. Խնձորներ և շոկոլադ

Խնձորները հայտնի են «կվերցետին» անունով հակաբորոքային ֆլավիոիդների բարձր պարունակությամբ: Մյուս կողմից` շոկոլադում պարունակվում են կատեխին ֆլավիոիդներ՝ անտիօքսիդանտ, որը նվազեցնում է ատերոսկլերոզով և քաղցկեղով հիվանդանալու հավանակությունը: Միասին խնձորն ու շոկոլադը կարող են թուլացնել տրոմբոցիտների գոյացությունները, ինչի հետևանքով կբարելավվի ստրանոթային համակարգի աշխատանքը:
18. Սաղմոն և մեկ բաժակ կարմիր գինի

Կարմիր գինու մեջ պարունակվող անտիօքսիդանտները յուրացնում են սաղմոնի օմեգա-3 թթվային ճարպերը: Այս հիանալի համադրությունը լիովին կանցկացնի դեպրեսիան և կբարելավի ուղեղի աշխատանքը:
19. Սպանախ, լոլիկ, գազար, սուսամբար և մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ

Այս բանջարեղենները, որոնք հագեցած են անտիօքսիդանտներով, շատ ավելի լավ են ազդում օրգանիզմի վրա ձիթապտղի յուղի հետ համադրությամբ, քանի որ վերջինս նպաստում է սննդարար նյութերի յուրացմանը, մաշկին փայլ է հաղորդում և ամրացնում է սիրտը: Ավելացնելով սուսամբար, անտիօքսիտանտական հատկությունը մեծանում է 200%-ով:
20. Քաղցր կարտոֆիլ պանրով

Պարունակելով բետա-կարոտին և լյուտերին` քաղցր կարտոֆիլը հաջող կերպով համադրվում է պանրի հետ:
21. Քաղցր կարտոֆիլ նուշով

Քաղցր կարտոֆիլը հարուստ է մետա-կարոտիններով և վիտամին C-ով, որը շատ լավ կերպով համադրվում է վիտամին E պարունակող անտառային ընկույզների հետ (օրինակ` նուշ), որը օգնում է իջեցնել խոլեստերինի քանակությունը:
22. Սոտե շվեյցարական մանգոլդից, սպանախից կամ բրոկկոլի ձիթապտղի յուղով

Սոտե շվեյցարական մանգոլդից, սպանախից կամ բրոկկոլի ձիթապտղի յուղով` սա շատ հաջող համադրություն է, որը պարունակում է վիտամին K և առողջարար ճարպեր: Վերջիններս իջեցնում են խոլեստերինի քանակությունը և բաժանում վիտամինները, հիմնականում վիտամին K-ն, որը շատ կարևոր է տրոմբերի առաջացումը խոչընդոտելու համար:
23. Չրերի խառնուրդ, որը պարունակում է ծիրանի չիր, չորացրած պապայա, նուշ և ընկույզ

Այս համադրությունը լի է դյուրամարս երիտասարդացնող նյութերով:
24. Թյուննոս կիտրոնով

Մի քիչ կիտրոնի հյութը ոչ միայն լավացնում է թյուննոսի համը, այլև այն անմահական է դարձնում: Բացի համից` կիտրոնը թյուննոսում եղած երկաթը վերափոխում է նրա ավելի հեշտ յուրացվող տեսակի, որը հագեցնում է մեր արյունն ավելի մեծ քանակությամբ թթվածնով:
25. Վայրի բրինձ կարամելային սոխով

Սոխում կան որոշակի նյութեր, որոնք բարելավում են ցինկի յուրացման գործընթացը, որն էլ մեծ քանակությամբ առկա է վայրի բրնձի մեջ: