Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն


21:09 , 14 ապրիլ, 2021
Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, համապատասխան լրագրողական կազմակերպության հայտարարությունն արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մոնիթորինգի արդյունքում։
Երևան քաղաքի դատախազությունից այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ հրապարակումներում, լրագրողի գրառման մեջ նշված տվյալներն ստուգելու և հանգամանքները պարզելու հանձնարարությամբ։