VBET ՀՊԼ. Ալաշկերտը հաղթանակ կորզեց ամենավերջում ու բարձրացավ առաջին հորիզոնական


18:23 , 14 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

VBET ՀՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտն» ընդունեց «Ուրարտուին»:

Առաջին խաղակեսն անցավ իներտ պայքարում՝ առանց գոլային պահերի: Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: Թիմերը սկսեցին ապավինել հեռահար հարվածների, բայց ապարդյուն: Ավելացված ժամանակում Գոմեն, այնուամեանայնիվ, հաղթանակ կորզեց իր թիմի համար՝ 1-0:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 30 միավորով առաջատարն է, իսկ «Ուրարտուն» 21 միավորով 6-րդ տեղում է: