18:27 , 12 օգոստոս, 2013
Lurer.com-ը գրում է.
Օգոստոսի 12-ին Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է սկսնակ ռեփեր Jenee-ն, ով հայտնի էր Տիմատիի հետ համատեղ նկարահանած «Давай, до свиданья» տեսահոլովակով:
Անդրոպովի պողոտայում տեղի ունեցած վթարից տուժել են երկու մեքենաներում գտնվող 9 ուղևորները:
Նախնական վարկածի համաձայն` BMW X5-ի ղեկին նստած 23-ամյա Եվգենի Մելքոնյանը` նույն ինքը Jenee-ն, կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել հանդիպակաց գիծ` բախվելով Ford մակնիշի մեքենային: 2 մեքենաների վարորդները տեղում մահացել են, գրում է Life news-ը: Եվս 7 մարդ, որոնց թվում 15-ամյա մի աղջիկ, ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել: