Լեդի Գագան ամուսնանում է «վամպիրի» հետ


22:23 , 12 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան և «Վամպիրների օրագիրը» ֆիլմի դերասան Թեյլոր Քիննին կամուսնանան Փենսիլվանիայում:

Այդ մասին հայտարարել է Գագայի մտերիմ ընկերուհի դիջեյ Սթարլայթը:

Զույգը սկսել է հանդիպել 2011թ.-ից սեպտեմբերից:

26-ամյա Գագան և իր սիրեցյալը կամուսնանան Լանկաստար քաղաքում, որի չափսերը և տեսքը դուր են եկել փոփ-աստղին: