Ձիթապտղի յուղն օգնում է պահպանել գեղեցիկ կազմվածքը


22:12 , 12 օգոստոս, 2013

Ladynews.am-ը գրում է.

Աղցանները, որոնք պատրաստված են ձիթապտղի յուղով, օգնում են խուսափել շատակերությունից: Իսկ դա այն պատճառով, որ ձիթապտղի ճարպաթթուն, որը մտնում է ձեթի բաղադրության մեջ, հասնելով ստամոքս, ձևավորում է օլեիլէթիլեթանոլամիդ առաջացնելով հագեցածության զգացում:

Գիտնականների մի խումբ Դանիել Պիոմելլիի գլխավորությամբ, կերակրել է մկներին բուսական յուղերով և նկատել, որ ձիթապտղի ճարպաթթուներով հարուստ կերից հետո ավելի մեծ ժամանակահատված է անցնում, մինչեւ մկներն նորից կերի կարիք կզգան:

Նրանք եկել են այն եզրակացության, որ գեղեցիկ կազմվածքը պահպանելու տեսանկյունից արդյունավետ են այն բոլոր դիետաները, որոնք պատրաստված են ձիթապտղի յուղով: