ՊՍԺ-ն և «Չելսի»-ն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են


10:42 , 14 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին երկու մասնակիցները ՊՍԺ-ն և «Չելսի»-ն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակչի պատասխան խաղերում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունելով «Բավարիա»-ին զիջեց նվազագույն հաշվով, սակայն նախորդ խաղում հաղթելով երկու խաղերի ընդհանուր հաշվով կշարունակի պայքարը:

Օրվա մյուս խաղում պորտուգալական «Պորտու»-ն արտագնա խաղում 0:1 հաշվով հաղթեց «Չելսի»-ին, սակայն քանի որ պարտվել էր առաջին խաղում 2:0 հաշվով դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: ՉԼ կիսաեզրափակիչում են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և անգլիական «Չելսի»-ն: Կիսաեզրափակչի մյուս մասնակիցները հայտնի կդառնան ապրիլի 14-ին: