Սիրիահայ զինվորը զոհվել է մայիսի 20–ին, ծնողներն իմացել են միայն օգոստոսի 10–ին


17:37 , 12 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է yerakouyn.am–ը, Գամիշլիում ծնված սիրիահայ զինվորական Մասիս Խաչատրյանը, ով ծառայում էր Հալեպում, մայիսին գործուղվել է Դեյր Ձոր, որտեղ էլ մահացել է նույն ամսվա 20–ին։

Նրա դին տեղափոխվել է Դամասկոս։ Այս մասին գործակալությանը հայտնել են Գամիշլիի աղբյուրները։

Մասիսի ծնողները, սակայն, տղայի մահվան մասին իմացել են միայն օգոստոսի10–ին։ Մասիսն ունի 7 եղբայր և երկու քույր։ Այսօր՝ օգոստոսի 12–ին, զինվորի մարմինը Դամասկոսից պետք է տեղափոխվի Գամիշլի։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 14–ին։