ԱՄՆ հետախուզությունը գնահատել է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության հավանականությունը


23:45 , 13 ապրիլ, 2021

Մոսկվան մտադիր է Վաշինգտոնի հետ «պրագմատիկ համագործակցության» հնարավորություններ փնտրել իր պայմաններին համապատասխան, Ռուսաստանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ անմիջական զինված հակամարտությամբ:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Միացյալ Նահանգների հետախուզական միության ամենամյա զեկույցում, որը նվիրված է համաշխարհային սպառնալիքների գնահատմանը:

«Ակնկալում ենք, որ Մոսկվան հնարավորություններ կփնտրի Վաշինգտոնի հետ պրագմատիկ համագործակցության համար սեփական պայմանների համաձայն, և մեր գնահատականներով՝ Ռուսաստանը չի ցանկանում անմիջական հակամարտություն սկսել ԱՄՆ ուժերի հետ»,- ասվում է զեկույցում: