21:51 , 12 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկայացրել է հյուսիսկորեացի գիտնականների ձեռքբերումը՝ սենսորային բջջային հեռախոս «Արիրանը»։ Երկրի առաջնորդը բարձր է գնահատել սարքը, գրում է Russia Today-ը։
Շնորհանդեսը կայացել է «Մայիսի 11» էլեկտրոնիկայի գործարանում, հայտնում է հարավկորեական Chosun Ilbo թերթը։
Երկրի առաջնորդը ծանոթացել է արտադրության պայմաններին, ինչպես նաև տեղում որոշ ժամանակ զբաղվել «ղեկավարչական գործունեությամբ»։ Գործարանում Կիմ Չեն Ընն ընդգծել է գործարանի ղեկավարության և աշխատակիցների հայրենասիրական գործունեությունը, որոնք կարողացել են հեռախոսների արտադրությունն իրականացնել հայրենական տեխնոլոգիաների օգնությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ