Շաքե Իսայանն ընտրվել է ԲՀԿ փոխնախագահ․ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստը (Video)


21:14 , 13 ապրիլ, 2021

Այսօր տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը: Նիստի օրակարգում եղել է կուսակցության փոխնախագահի ընտրության հարցը: Այդ պաշտոնում Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Շաքե Իսայանը: 

ԲՀԿ պատգամավոր Վարդան Վարդանյանը նշել է, որ հաշվի առնելով արտահերթ ընտրությունները, որոշել են նայել քաղաքական խորհրդի կազմը և Սերգեյ Բագրատյանի փոխարեն ընտրել Շաքե Իսայանին: Նա չի բացառել, որ մինչև ընտրությունները մեկ անգամ ևս քաղաքական խորհրդի նիստ կանցկացնեն և վերանայեն կազմը: