Ու հիմա նորից 5 միլիարդ ու նորից Ալիեւի շուրթերից: Քիչ հավանական է, որ նա այլ թիվ չիմանա: Առավել հավանական է վարկածը, որ Ալիեւը ուզում է ասել. «տո այ ուսապարկերի ղեկավարած երկրի քաղաքացիներ ու ձեր աշխարհասփյուռ արյունակիցներ, 5 միլիարդ տվել եմ ձեր թիվ մեկ ուսապարկին ու արդյունքում սպանել ձեր հազարավոր քաղաքացիների, խլել ձեր երկրից ոչ փոքր մի կտոր ու դեռ 5 միլիարդի էլ զենք ու զինտեխնիկա ոչնչացրել կամ ինձնով արել: Լավ եմ արել. դուք եք չէ՞ ասում. գողը տանից չլինի, եզը երդիկից դուրս չի գա»:
Ուսապարկերի բազմությունը չի էլ փորձում հակադարձել Ալիեւին: Անգամ այս ապտակից հետո: Ցավն այն է, որ Ալիեւը ապտակում է ուսապարկերին, բայց դրա ողջ խայտառակությունը «վայելում ենք» մենք: