17:16 , 12 օգոստոս, 2013 1in.am-ը գրում է.
Երկուշաբթի ճապոնական Կոտի պրեֆեկտուրայի ջերմաստիճանը հասել է + 41 աստիճան Ցելսիուսի: Դա Ճապոնիայի համար առավելագույն ջերմաստիճանային ցուցանիշն է վերջին 52 տարվա ընթացքում: Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում ներկայումս չափազանց բարձր ջերմաստիճան է գրանցվել: Մայրաքաղաքային շրջանում 37 աստիճան է:
Ամռան սկզբից ջերմային հարվածներից մահացել է 68 մարդ, ավելի քան 32 հզը հոսպիտալացվել է:
Բնակչությանը խորհուրդ է տրվում ավելի քիչ մնալ արևի տակ, պարտադիր կերպով գլխարկ կրել, օդափոխման համակարգ միացնել և որքան հնարավոր է՝ շատ ջուր օգտագործել: