17:00 , 12 օգոստոս, 2013
Խոյ
Եթե Խոյին բավականաչափ ուշադրություն չհատկացնել, ապա նա չի կարող չտրվել գայթակղությանը: Երբեմն նա դավաճանում է միայն այն բանի համար, որ հնարավորություն ունենա հետո գլուխ գովալ: Բայց եթե Խոյին են դավաճանում, ապա նա ընդունակ է ամենադաժան հաշվեհարդարը տեսնել դավաճանի հետ:
Ցուլ
Ցուլն իր էությամբ խաղացող չէ: Նա այնքան ունի վստահելի զուգընկերոջ կարիք, որ ընդունակ չէ դավաճանության:
Երկվորյակ
Երկվորյակներն ընդհանրապես չեն կարողանում ստել և թաքցնել իրենց դավաճանությունը: Ցավոք, նրանք հաճախ դավաճանում են սիրելիներին իրենց ծանոթների կամ ընկերների հետ:
Խեցգետին
Եթե սիրելիի հետ հարաբերությունները չեն ստացվում, Խեցգետինները սկսում են սփոփանք որոնել ուրիշների մոտ: Եթե Խեցգետինը դավաճանում է, աշխատեք չխառնվել: Ողջ մեղքը գցեք նրա վրա, ով ձեզ հայտնել է դավաճանելու լուրը, իսկ դավաճան Խեցգետնին ներեք:
Առյուծ
Առյուծը չափազանց հպարտ է, որպեսզի դավաճանի: Մի՞թե Առյուծը կարող է սխալվել զուգընկերոջ ընտրության հարցում: Որպեսզի Առյուծը դավաճանի, հարաբերություններում պետք է շատ լուրջ խնդիրներ լինեն:
Կույս
Կույսերը զերծ չեն փոքրիկ ինտրիգներից, բայց դրանք հազվադեպ են վերածվում իսկական սիրո: Բացի այդ` Կույսերը չեն կարող ռիսկի տակ դնել սեփական հեղինակությունն ու հավատարիմ են մնում թեկուզ հենց այդ պատճառով:
Կշեռք
Այս ռոմանտիկ արարածներն այնքան շուտ են սիրահարվում, թեև միշտ վերադառնում են տուն: Եթե նրանք ամուսնանում են, ապա զուգընկերոջ առջև լուրջ պարտավորություններ ունեն և մտքի ծայրով անգամ չեն անցկացնում ամուսնալուծությունը:
Կարիճ
Կարիճները լուրջ են վերաբերվում սիրուն և ամուսնությանը: Նրանք երբեք չեն դավաճանում: Բացառություն կարող է լինել այն դեպքը, երբ իրենք չսիրեն իրենց զուգընկերոջը:
Աղեղնավոր
Աղեղնավորները բավականին հեշտ են տրվում գայթակղությանը: Եթե դավաճանելու հնարավորություն լինի, ապա նրանք անպայման կօգտվեն այդ հնարավորությունից: Նրանք պարզապես չեն կարող ընդդիմանալ գայթակղությանը, և նրանց զուգընկերները պետք է դա հաշվի առնեն:
Այծեղջյուր
Եթե Այծեղջյուրը սիրահարված չէ, ապա առանձնակի հավատարմությամբ չի փայլում: Պատկերացրեք, որ ձեր առջև կոնֆետների տուփ են բացում և առաջարկում ընտրել միայն մեկը: Բայց եթե դուք լիովին հավատարիմ լինեք նրանց, նրանք էլ ձեզ հավատարիմ կլինեն:
Ջրհոս
Ջրհոսները շատ անկախ են, նրանք չեն սիրում, երբ իրենց ասում են ինչ անել: Նրանք անկանխատեսելիությունը հավատարմության հարցը շատ խնդրահարույց է դարձնում:
Ձկներ
Ձկները տանել չեն կարողանում ուրիշների անհավատարմությունը: Եթե դուք դավաճանել եք ձկներին, ապա հույս մի ունեցեք, որ կպահպանեք հարաբերությունները: Եթե նրանք իմանան ձեր անհավատարմության մասին, ապա ձեր կյանքը կվերածեն դժոխքի: Սակայն իրենց հերթին ձկները դժվարությամբ են պահպանում իրենց հավատարմությունը: