Ապրիլյան պատերազմի պատասխանատուներից մեկը՝ Արշակ Կարապետյանը նշանակվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում


09:59 , 13 ապրիլ, 2021
«Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վարչության պետն էր և այն տապալելու համար հեռացրել էին, «տեղավորեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։
Մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր ու այս իշխանություններին ներքաղաքական բնույթի ծառայություններ մատուցելը, պաշտոնի է նշանակվում։
Ու այս որակի, պատվի տեր մարդիկ բանակի հրամանատարությունում են նշանակվում։
ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման։
Սրանք ոչ միայն ավիրում են բանակը, այլ փորձում վերացնել բանակի վերականգման վերջին հնարավորությունները։