Ալիև․ Որոշ երկրներ ինձ տապալելու ծրագիր են մշակել


22:24 , 12 ապրիլ, 2021

Panorama.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արտասահմանյան որոշ մայրաքաղաքներում իրեն տապալելու ծրագիր է մշակվել,  գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հեղաշրջման փորձեր են եղել: 2003 թվականին «Ժողովրդական ճակատ-Մուսավաթ» խմբակցությունը (ընդդիմադիր), «Ազադլըգ» հրապարակում («Ազատություն»), ցանկանում էր ռազմական հեղաշրջում կազմակերպել, բայց դա չիրականացավ, և ժողովուրդը չաջակցեց դրան:

2005 թ.-ին նրանք ցանկանում էին «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպել Ադրբեջանում: Նրանք արդեն ունեին նարնջագույն թևկապներ: Բերել էին նարնջագույն վրաններ: Ո՞րն էր նպատակը: Նպատակը դավաճաններին իշխանության բերելն էր, Ղարաբաղը հանձնել հայերին և գլխավորել Ադրբեջանը»,- ասել է Ալիևը երկուշաբթի օրը Բաքվում ռազմական ավարի պարկի բացման ժամանակ, որտեղ ցուցադրվել  էր Ղարաբաղում պատերազմի ընթացքում հայկական կողմից խլված զինամթերքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ