Ամառային տապից ազատվելու 5 համեղ ու յուրօրինակ միջոց


16:27 , 12 օգոստոս, 2013

Սովորաբար սառույցի համար նախատեսված ձևամանները մենք օգտագործում ենք միայն իրենց բուն` նախատեսված նպատակով` սառույցներ ենք ստանում տարբեր հեղուկներ սառեցնելու համար: Բայց չէ՞ որ կարելի է մի փոքր շարժել երևակայությունը և այդ ձևամանները այլ նպատակով օգտագործել: Ո՞վ է ասել, որ դրա մեջ միայն ջուր կարող ենք սառեցնել: Ոչ ոք: Դե ուրեմն ավելի համարձակ :)

1. Սառեցրած գինի

Винные кубики

Գինին խորհուրդ է տրվում օգտագործելուց առաջ սառեցնել, բայց սառույցի չվերածել: Բայց եթե խնջույքից հետո շշում մի քիչ գինի ավելանա, մի շտապեք այն թափել, լցրեք սառույցի ձևամանների մեջ ու գինու սառցակտորներ ստացեք, որոնք հետագայում կարող եք օգտագործել գինով պատրաստվող բաղադրատոմսերի մեջ:

 

2. Սուրճ

Кофейные кубики

Ամռան շոգին ավելի լավ ու թարմացնող բան չկա, քան սառույցով սուրճը: Բայց բոլորս էլ գիտենք, որ սառույցը հալչելով նոսրացնում է սուրճը ու փոխում համը: Դրա համար սառցախցիկում ունեցեք սուրճից սառույցի կտորներ, որոնք և՛ կսառեցնեն ձեր սուրճը, և՛ կպահպանեն դրա համը:

3. Սմուզի

Смузи

Սմուզին ինքն իրենով արդեն հրաշալի բան է: Իսկ սառեցրած վիճակում այն կարող է ծառայել որպես յուրօրինակ պաղպաղակ կամ քաղցրեղենի տեսակ: Բայց այս դեպքում օգտագործեք սառույց պատրաստելու սիլիկոնե ձևամաններ:

4. Շոկոլադ իր հավելումներով

Шоколад с орехами

Չկա մի մարդ, ով փոքր տարիքում չի երազել սեփական շոկոլադի ֆաբրիկան ունենալ, իսկ ի՞նչն է հիմա ձեզ խանգարում իրականացնել մանկության այդ հրաշալի երազանքը: Հալեցրած շոկոլադը լցրեք սառույցի ամանի մեջ, ավելացրեք ձեր  ցանկացած հատապտուղները, մրգերի կտորները, ընդեղենը, չորամրգերը և սառեցրեք:

Կամ էլ կարող եք դառը շոկոլադը սառեցնել, հետո այն վայելել կաթի հետ`

Шоколадное молоко

5. Խորանարդիկներ կոկտեյլների համար

Коктейльные кубики

Համեղ կոկտեյլներ  ստանալու համար սառցարանում պատրաստի սառեցրած խորանարդիկներ ունեցեք: Օրինակ` կարող եք սառեցրած անանուխի տերևներ ունենալ: