2019թ Ռեալը 300 միլիոն եվրո էր առաջարկել Նեյմարի համար․ նախկին գործակալ


19:11 , 12 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի նախկին գործակալ Վագներ Ռիբեյրոն ասել է, որ 2019-ին Մադրիդի «Ռեալը» 300 միլիոն եվրո է առաջարկել բրազիլացու համար, բայց մերժում է ստացել:

«Այն ժամանակ նա շատ մոտ էր «Ռեալին» միանալուն: Նրանք պատրաստ էին Նեյմարի համար վճարել 300 միլիոն եվրո: Ֆլորենտինո Պերեսը ինձ ասաց այդ մասին, բայց Նասեր Ալ-Հելաիֆին [ՊՍԺ-ի նախագահը] մերժեց գործարքը:

Հետո Նասերն ասաց. «Ո՛չ: Մենք Նեյմարին չենք վաճառի նույնիսկ մեկ միլիարդով»,- մեջբերում է Ռիբեյրոյին Goal-ը: