18:31 , 12 ապրիլ, 2021
Քանի որ մի կողմից շարունակվում են պատվաստանյութային պատերազմները (արտադրողներն իրար տակ են փորում), մյուս կողմից էլ ԱստրաԶենեկայի նկատմամբ պանիկան, եկեք մի փոքր հաշվարկ անենք, հա՞։
1․ Միշտ գոյություն ունի անաֆիլակտիկ շոկի ռիսկ։ Սա հազվադեպ պատահող բուռն ալերգիկ ռեակցիա է, որը կարող է հանգեցնել մահվան։ Կարևոր նկատառում - սա կապված չի զուտ ԱստրաԶենեկայի հետ։ Այս ռիսկը կա ոչ միայն բոլոր պատվաստանյութերի, այլև առհասարակ բոլոր տիպի դեղերի դեպքում։ Հենց այդ պատճառով է, որ պատվաստումից առաջ հարցնում են ալերգիաների մասին և խնդրում պատվաստումից հետո մի 15 րոպե սպասել։ Դրա իմաստն այն է, որ եթե ալերգիկ ռեակցիա սկսվի, հնարավոր լինի անմիջապես պրոֆեսիոնալ օգնություն ցուցաբերել։
2․ Եվրոպական բժշկական գործակալությունը ապրիլի 7-ին իր տարածած պռեսս-ռելիզում հաստատել էր, որ հավանական է կա կապ AstraZeneca-յի պատվաստանյութի ու որոշ մարդկանց մոտ առաջացած տրոմբերի միջև։ Այդ տրոմբերն առաջանում են պատվաստմանը հաջորդող 2 շաբաթվա ընթացքում ու առավելապես 60-ից փոքր տարիքային խմբում։
3․ Նույն պռեսս-ռելիզում գործակալությունը նաև հայտնում է, որ մարտի 22-ի դրությամբ արձանագրվել է գլխուղեղի արյունատար անոթներում տրոմբագոյացման 62, մյուս անոթներում՝ 24 դեպք։ Այդ դեպքերից 18-ը հանգեցրել են մահվան։ Գործակալությունը նաև հայտնում է, որ ընդհանուր այդ պահին կիրառվել էր ԱստրաԶենեկայի 25 միլիոն դոզա։ Նա նաև նշում, որ ապրիլի 4-ի դրությամբ արձանագրվել էին համապատասխանաբար 169+53 տրոմբագոյացման դեպքեր 34 միլիոն դոզայից։
Հիմա գանք Հայաստանին։ Հայաստանի չափահաս բնակչությունը մոտ 2 միլիոն մարդ է։ Համամասնորեն սա նշանակում է, որ անգամ եթե բոլորին Հայաստանում բացառապես ԱստրաԶենեկայով պատվաստեն, ապա կունենանք ընդհանուր 7-13 տրոմաբագոյացման դեպք ու 1-2 մահվան դեպք։ Անգամ եթե տրոմբագոյացման բոլոր դեպքերը մահով ավարտվեն, կունենանք 7-13 մահվան դեպք ընդհանուր։ Կովիդից Հայաստանում ամեն օր պաշտոնապես գրանցվում է միջինում 20 մահ։
Ընդհանուր 7-13 մահ vs օրական 20 մահ։ Բայց առողջության համար վտանգավորը, պարզվում է, ԱստրաԶենեկան է։