18:40 , 12 օգոստոս, 2013
Դուեյն Ջոնսին դպրոցում հաճախ են ծաղրել նրա թուլամորթության համար, մինչև որ նա դուրս չեկավ դպրոցից: Իսկ հայրը ոչ միայն տնից վռնդել էր նրան 14 տարեկան հասակում, այլև օգնել էր երեխային ծաղրող հարևաններին դուրս վռնդել նրան Ջամայկայի խարխլված այն թաղամասից, որտեղ Դուեյնը մեծացել էր:
Դեռ 16 տարեկանը չլրացած` դեռահասին սպանում են` երեկույթից հետո նրան փողոցում կանացի հագուստով տեսնելով: Մոտ երկու ժամ ծեծելուց, խոշտանգելուց հետո նրան դանակահարել են, հրազենով կրակել վրան և մեքենայով անցնել վրայով:
Երեկույթի ընթացքում նրան ոչ ոք չէր ճանաչել, սակայն Դուեյնը սխալվել էր` իր ծանոթ ընկերուհիներից մեկին վստահելով այն, որ իր կյանքում առաջին անգամ կանացի հագուստով եկել էր երեկույթի:

Դուեյնի տրանսգենդեր ընկերներից մեկը, ում հետ նա կիսում էր Մոնտեգո ծովածոցի քաղաքներից մեկի փոքրիկ լքված տունը` Քլոյեն, նշում է, թե ընկերոջ դիակը տեսնելն ուղղակի սարսափելի էր: Քլոյեն, ինչպես և իր նման շատ տրանսգենդեր և միասեռականներ, վախենալով չեն նշում իրենց ամբողջական անունները:
Միասեռականների իրավունքների պաշտպանության համաշխարհային տարբեր կազմակերպություններ Կարիբյան կղզին ներկայացնում են որպես Արևմտյան կիսագնդի ամենից չնհանդուրժող ու վտանգավոր վայրը տրանսգենդերների և միասեռականների համար: 2006թ.-ին Ջամայկայում սպանվել է միասեռականների իրավունքների երկու պաշտպան:
Միասեռականների պաշտպանները նշում են, թե տեղական հոմոֆոբիան պայմանավորված է 150 տարվա հնություն ունեցող «հակասոդոմյան» օրենքով (որով արգելվում են ոչ ավանդական սեռական կողմնորոշումները), ինչպես նաև ռեգի կատարողների հակամիասեռական կոչերով լի ստեղծագործություններով: Նրանք նշում են, որ անցած տարի երկու հոգի սպանվել են իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար, իսկ 36-ը հասարակության կողմից ճնշուների են ենթարկվել:
Բլոգեր Էննի Փոլը նշում է, որ սոցիալական ցանցերում թողած մեկնաբանություններից նույնիսկ կարելի է հասկանալ Ջամայկայի բնակիչների անհանդուրժողական վերաբերմունքը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ:
Ըստ որոշ կարծիքների` նույնասեռականությունը ծագել է ստրկատիրության ժամանակաշրջանից, երբ տերերը որպես պատիժ սեռական ոտնձգությունների են ենթարկել ստրուկներին:
Դուեյնի հետ կատարված դեպքը, այնուամենայնիվ, քաջալերել է սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող երիտասարդներին համախմբված պայքարել իրենց իրավունքների համար, որի արդյունքում վարչապետ Փորտիա Սիմփսոն Միլերը խոստացել է «հակասոդոմյան» օրենքը ներկայացնել պառլամենտում վերանայման նպատակով:
Այնուամենայնիվ, միասեռականների իրավունքների պաշտպանը բողոքում է Դուեյնի սպանության գործի բացահայտման դանդաղ ընթացքից` նշելով, որ պատճառը դեռևս մարդկանց մեջ բույն դրած վախն է, որի արդյունքում բոլոր ականատեսները շարունակում են լռել:
Իսկ տղայի ծնողները նույնիսկ չեն ցանկացել հուղարկավորել նրա մարմինը կամ խոսել տղայի մասին: