Facebook-ը՝ ընկերներին հեռացնելու լավագույն միջոց


16:26 , 12 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Facebook-ում լուսանկարներ տեղադրելը կարող է հանգեցնել ընկերների կորստին: Այս եզրակացության են հանգել Birmingham համալսարանի հետազոտողները սոցիալական ցանցի 500 օգտատերերի ուսումնասիրության արդյունքում: 

Գիտնականները պարզել են, որ այն օգտատերերը, ովքեր պարբերաբար հրապարակում են իրենց լուսանկարները, գտնվում են ռիսկային գոտում, քանի որ նրանց լուսանկարները տեսնում են նաև օտար մարդիկ:

Անհատական լուսանկարները սոցիալական ցանցերում կարող են խաթարել ընկերների, ընտանիքի, նույնիսկ գործընկերների հետ հարաբերությունները:

Հարազատներին ու ընկերներին կարող է հիասթափեցնել այն փաստը, որ դուք ֆեյսբուքյան լուսանկարներով կիսվել եք անհայտ «բարեկամների» կամ «ընկերների» հետ: Արդյունքում սա հանգեցնում է հարաբերությունների սառեցման:

Հետազոտողները հորդորում են. «Զգուշացեք. ձեր նկարները «կիսելիս» մտածեք, թե ինչպես կարող են դրանք ընկալել տեսնողները: Տպավորություններ կիսելը մեծ ճանապարհ է՝ բարելավելու հարաբերությունները, սակայն դա կարող է նաեւ հանգեցնել հակառակ արդյունքի»: