Պարոն Վիլեն, Դուք ոչ մի կապ չունեք գիտության հետ, դուք հասկանո՞ւմ եք, որ ֆարմակոլոգիան նավակ ճոճել չի


14:47 , 12 ապրիլ, 2021
Տևական ժամանակ է դեղատներում նկատում եմ մի շարք դեղերի բացակայություն։ Շատ դեպքերում դեղատան աշխատողներն ինձ ասում են, որ այս կամ այն դեղը այլևս չի գրանցվել "ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷՄԻԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» - ի կողմից։ Այս կենտրոնի ղեկավար էր նշանակվել ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանն, ով ավելի շատ "նավակ ճոճող" կեղծանունով է հանդես գալիս։ Կենտրոնի կայքում նշվում է, որ նա դեղագետ է։ Հիմա հարց. դուք ինչո՞վ եք զբաղված, որ երկրում մի շարք դեղերն ի սպառ վերացել են ու դրանց փոխարեն ջեներիկներ են առաջարկվում։ Պ-ն Վիլեն, ակադեմիկոս Գաբրիելյանի նույն ազգանունն եք կրում, բայց ոչ մի կապ չունեք ոչ նրա, ոչ առավել ևս գիտության հետ։ Դուք հասկանո՞ւմ եք, որ ֆարմակոլոգիան նավակ ճոճել չի։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am, ՀՀ առողջապահության նախարարություն
Գործընկերներ (կարող են ոչ միայն լրագրողներն, այլ բոլոր ընկերներս) մեկնաբանություններում նշեք կոնկրետ դուք ո՞ր դեղը վերջին շրջանում չեք գտել, կամ դրա ջեներիկն (generic drug) են առաջարկել ձեզ։ Ես դեքսամետազոնն էի նշել, դրա հարցը լուծվեց, իսկ հիմա նիզոռալ քսուկը չկա։ Սա խնդրում եմ, քանի որ Վիլեն Գաբրիելյանն արձագանքեց։ Ուրեմն հուսամ այս խնդրին ուշադրություն կդարձնեն, չի մնա օդի մեջ։
May be an image of 1 person, outdoors and text