ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության անդամ հանդիսացող 11 անձ դիմում է գրել՝ ռեկտորի ընտրությունը տապալելու համար


13:56 , 12 ապրիլ, 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 16 անդամներից 11-ը դիմում են գրել դադարեցնելու իրենց անդամակցությունը, որոնց թվում են ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը, գիտպետ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Հայաստան հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանը,Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, ԿԳՄՍ խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Փաշինյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Ավինյանի գրասենյակի ղեկավարը և Բրյուսովի համալսարանի ռեկտորի քույրը՝ Գայանե Հարությունյանը:

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկի նախագահը, փոխարտգործնախարար Ա. Ապիտոնյանը, ՀԲԸՄ նախագահ Վ. Յակուբյանը և ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին ղեկավար Ա. Քերոբյանը հրաժարվել են վայր դնել իրենց լիազորությունները:

Ըստ էության, կառավարության ծրագիրը տապալվում է. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չի լուծարվում: