Armeniasputnik.am-ը գրում է.
Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կներմուծի Չինաստանից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ առայժմ Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդամենը 15 հազար չափաբաժին է ստացվել `7500 մարդու համար, սակայն աստիճանաբար խմբաքանակները կավելանան: Ավարտվել են նաև ամերիկյան Novavax պատվաստանյութի մատակարարման պայմանավորվածությունները։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մինչև հուլիսի 11-ը կարանտին է հայտարարվել: Վերջին տվյալներով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 203 327 դեպք, մահացել է 3753 մարդ։
Ավելի վաղ Չինաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն հայտարարել էր, որ Չինաստանում կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութերը ցածր արդյունավետություն ունեն: Կլինիկական փորձարկումների ընթացքում պարզվել է, որ չինական Sinovac Biotech Ltd դեղագործական ընկերության դեղի արդյունավետությունը միայն մի քանի դեպքում է գերազանցում 50% - ը: Չինական Sinopharm կորպորացիայի մյուս երկու պատվաստանյութերն արդյունավետ են 79,3 և 72,5 տոկոսով, իսկ CanSino - ն՝ 65 տոկոսով:
Համեմատության համար նշենք, որ ռուսական և արևմտյան արտադրության պատվաստանյութերի այս ցուցանիշը գերազանցում է 90% -ը։